Ծաղկաձորում ընթացող «ՉեսսՄուդ» Օփեն միջազգային բաց մրցաշարի 7-րդ մրցափուլի օրը, խաղասրահ էին այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նրանք հետևել են մրցաշարի ընթացքին, որտեղ կարևորվել է Հայաստանում նման մրցաշարերի կազմակերպումը, ինչը էապես խթանում է շախմատի զարգացմանը։
Նշենք, որ 6-րդ մրցափուլից հետո Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։