«Բենֆիկայի» ու «Ֆիորենտինայի» նախկին կիսապաշտպան Ռուի Կոշտան ընտրվել է «Բենֆիկայի» նախագահի պաշտոնում: 49-ամյա պորտուգալացին ստացել է ձայների 84.48 տոկոսը:
Հուլիսին Կոշտան ժամանակավորապես փոխարինել էր Լուիշ Ֆելիպե Վիեյրային, որը ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով:
2008 թ-ին կարիերան ավարտած Կոշտան նույն տարում նշանակվել էր «Բենֆիկայի» սպորտային տնօրենի պաշտոնում և մինչ օրս կատարում էր այդ պաշտոնին հարիր պարտականություննները: