«Բարսելոնան» մեծ պարգևավճարներ է հատկացրել ֆուտբոլիստներին՝ նախագահ Ժոզեպ Բարտոմեուի օրոք:
As-ը հայտնում է, որ ֆուտբոլիստներից մեկի պայմանագրում, ում անունը չի նշվում, 6,7 մլն եվրո բոնուս է ներառվել միայն այն բանի համար, որ նա մնա ակումբում 2020/21 մրցաշրջանում: Սահմանվել է նաև, որ այդ ֆուտբոլիստին 2,8 մլն եվրո կվճարվի 2021/22 մրցաշրջանի համար, և ևս 5,6 մլն, եթե նա հաջորդ մրցաշրջանում ևս մնա ակումբում:
Այս ամբողջ պարգևավճարները՝ ի լրումն տարեկան 13,5 մլն եվրո-ի: Նշվում է նաև, որ եթե այդ խաղացողը մասնակցի մրցաշրջանի գոնե կես խաղերին, ապա պայմանագիրը երկարաձգելուց հետո առաջին մրցաշրջանում նրա աշխատավարձին մոտ 2 մլն եվրո կավելանա: Ավելի ուշ խաղերի ցուցանիշը, որոնք պետք է անցկացվեն աշխատավարձը բարձրացնելու համար, նվազեցվել է 35%-ի:
Նշվում է նաև, որ որոշ առանցքային խաղացողների պայմանագրերում եղել են հետևյալ կետերը՝ 11 մլն մրցաշրջանի նվազագույնը կես խաղերում, 1,2 մլն Չեմպիոննների լիգայի խմբից դուրս գալու համար և 3,6 մլն՝ թրեբլի համար: