«Ադանա Դեմիրսփորի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան ասել է, որ հարձակվող Մարիո Բալոտելին հիանալի մարզավիճակում է։
«Բալոտելին 4 անընդմեջ խաղում 4 գոլի հեղինակ է դարձել, նա իր լավագույն մարզավիճակն է ձեռք բերում։ Հավաքական վերադառնալը նրա համար կպչուն միտք է։ Եվ ես ամեն ինչ կանեմ, որ օգնեմ նրան։ Մենք շատ ենք խոսում, և այն պահից ի վեր, ինչ ես գլխավորել եմ ակումբը, Մարիոն միշտ լավ մարզվել է»,- Մոնտելայի խոսքերն է փոխանցում Goal-ը։