«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու պատճառների մասին։
«Չեմ կարող բարկանալ Լեոյի վրա։ Երբ հասկացանք, որ պայմանագիրը չի կարող երկարաձգվել, երկու կողմն էլ հիասթափություն ապրեց։ Մեսսին մնալու ահռելի ցանկություն ուներ, բայց նաև ահռելի ճնշում էր զգում ՊՍԺ-ի առաջարկի պատճառով։ Չեմ ներկայացնի զրույցների մանրամասները, ուզում եմ Լեոն հիշվի որպես բացառիկ խաղացող «Բարսելոնայի» համար։
Մինչ «Բարսայից» հեռանալը Մեսսին ՊՍԺ-ից առաջարկ ունե՞ր։ Ամեն ինչ տանում է նրան, որ այո։
Ես մեծ հույս ունեի, որ վերջին պահին նա կասեր, որ պատրաստ է անվճար խաղալ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում TodoMercadoWeb-ը։