«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին, ամենայն հավանականությամբ, կհեռանա կապտանռնագույնների կազմից։ Դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ակումբն ուզում է խզել ֆրանսիացու հետ պայմանագիրը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023-ին։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ «Միլանն» ու «Յուվենտուսը» հետևում են իրավիճակին ու կարող են ձեռք բերել ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով։