«Ատլետիկոյի» միանգամից երկու խաղացող վնասվածք է ստացել Ուրուգվայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Կոլումբիայի դեմ խաղում (0-0):
Ընդմիջումից առաջ Լուիս Սուարեսը ծնկով բախվեց կոլումբացիների պաշտպան Յեռի Մինային։ Հարձակվողի ծունկն արնահոսեց, իսկ երկրորդ կեսում նա այլևս դաշտ դուրս չեկավ։
Խաղի 59-րդ րոպեին Խոսե Խիմենեսն ընկավ խոտածածկին ու չկարողացավ շարունակել խաղը։ Ամենայն հավանականությամբ, պաշտպանի մոտ մկանային վնասվածք է։ Այս մասին գրում է Marca-ն։
Հիմա «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները պիտի բուժզննում անցնեն վնասվածքների լրջությունը հասկանալու համար։