«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշել է ևս մեկ շանս տալ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ Կումանն առաջիկա երեք հանդիպումներում պետք է որոշակիորեն շտկի իրավիճակը, այլապես նոր շանս չի ստանա։
Հաջորդ երեք խաղերում կատալոնական ակումբը մրցելու է Կիևի «Դինամոյի», «Վալենսիայի» և Մադրիդի «Ռեալի» դեմ։ Եվ հենց հոկտեմբերի 24-ին կայանալիք Էլ Կլասիկոյում կվճռվի 58-ամյա մասնագետի ճակատագիրը։