Իտալացի հանրահայտ մարզիչ Կլաուդիո Ռանիերին նշանակվել է «Ուոտֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռանիերին նոր պաշտոնում փոխարինել է ՖրանսիսկոԽավիեր Լոմպարտային, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել է անբավարար արդյունքներ գրանցելու պատճառով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանիերիին ցանկանում էին թիմ հրավիրել իտալական մի քանի ակումբներ, սակայն 70-ամյա մասնագետը մերժել էր բոլոր առաջարկները։