Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր։ Հայ շախմատիստը չորս պարտիայում 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Արոնյանը առավելության հասավ առաջին և չորրորդ պարտիաներում, մյուս երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը դեռ նախորդ տուրում ապահովել էր առաջին տեղը։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Հավելենք, որ Արոնյանը շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։