Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մահացել է Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը:
«Հարգելի հայրենակիցներ, խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ մահացել է Ալբերտ Ազարյանի կինը՝ տիկին Ելիզավետա Ազարյանը:
ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնում Ելիզավետա Ազարյանի հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ: