Այսօր «Ուոթֆորդը» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնից Խիսկո Մունյոսին հեռացնելու մասին:
Հիմա ակումբի նոր մարզչի փնտրտուքների մեջ է:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ այդ պաշտոնի հիմնական թեկնածուն Կլաուդիո Ռանյերին է, որն ավելի վաղ գլխավորում էր «Սամպդորիան»:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: