«Ռեալը» աշխատանքներ է տանում կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագրի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Marca-ն:
36-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը համաձայնել է աշխատավարձի նվազեցման, իսկ «Ռեալը» պատրաստ է քննարկել պայմանագրի երկարաձգումը՝ իմանալով երկրպագուների համար Լուկայի խորհրդանշական նշանակությունը:
Մոդրիչը մտադիր է կարիերան ավարտել «Ռեալում»: Թե նոր պայմանագիրը որքան ժամանակով նախատեսված կլինի, չի հաղորդվում: