«Ատլետիկոն» հետևում է «Բենֆիկայի» պաշտպան Լուկաս Վերիսիմոյին:
Record.pt-ի տեղեկացմամբ՝ մադրիդյան ակումբը սկաուտներ է ուղարկել «Բարսելոնայի» դեմ ՉԼ հանդիպմանը (3-0), որ հետևեն 26-ամյա ֆուտբոլիստի խաղին, որի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր «Չելսին»,
Նշվում է, որ «Բենֆիկան» բաց չի թողնի նրան հունվարին, իսկ մյուս ամառ նրա համար 30 մլն եվրո կպահանջի: