Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է 22-ամյա գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի ցուցադրած խաղի մասին.
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում խփած գոլն, իհարկե, նրան շատ օգնեց, ինչն անմիջապես անդրադարձավ նրա մարզումային գործընթացի վրա: Նա այլ վերաբերմունք ցուցաբերեց, ավելի հասուն մարզումներ էր անցկացնում: Չեմ ամաչի ասել, որ մենք նրանից ավելի մեծ սպասումներ ունենք:
Միևնույն ժամանակ կարևոր է, որ նա չզգա, թե ամբողջ թիմը մի փոքր խճճվել է սպասումներում: Չգիտեմ, թե ինչու: Գուցե՝ մեր հաջողությունն է պատճառը: Գուցե սպասելիքներն են, որ բերում են հաջողության:
Շատ կարևոր է և անրաժեշտ, որպեսզի մենք կենտրոնանանք ու խաղանք հենց այստեղ, հենց հիմա: Մենք ավելին ենք սպասում Կայից, քանի որ նա շատ տաղանդավոր է: Ոչ ոք նրա վրա չի բարկանում: Բայց երբ դու խաղում ես «Չելսիի» կազմում, մենք քեզնից ցանկանում ենք լավագույնը ստանալ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը: