Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը գոհ է 20-ամյա ֆուտբոլիստի ելույթներից ընթացիկ մրցաշրջանում։
Կուբոն ներկայումս վարձավճարով ելույթ է ունենում «Մալյորկայի» կազմում, որտեղ մինչ օրս մասնակցել է վեց հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ճապոնացին «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին։ Վերջինիս տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 15 միլիոն եվրո։