«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի «Կադիսի» դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0:
«Ընդհանուր առմամբ, թիմը լավ խաղ ցուցադրեց: Մենք շատ լավ էինք պահում գնդակը և ստեղծեցինք այս հանդիպման ժամանակ լավ պահեր:
Ես չեմ կարող բողոքել խաղացողների վերաբերմունքից: Մենք պարզապես չունեինք բավարար ստեղծագործական ունակություն, պակասում էր վերջին փոխանցումը։ Եթե դուք գոլ չեք խփում, ապա դուք չեք հաղթում հանդիպումներում», — մեջբերում է Կումանին ակումբի մամուլի ծառայությունը: