«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն արձագանքել է «Կադիսի» հետ ոչ-ոքիին:
«Բոլորը ցանկանում են հաղթել: Այս վիճակից դուրս գալու շատ եղանակներ կան: Մենք կարող ենք բողոքել կամ կարող ենք աշխատել մեր սխալների վրա: Մեր խաղացողներն ընտրում են երկրորդ տարբերակը:
Ես չեմ կրում «Բարսելոնայի» մարզաշապիկը՝ երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցնելու համար: Ես այստեղ եմ տիտղոսների համար պայքարելու համար: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ոչ ոք չպետք է կասկածի դրանում:
Մեղավորների փնտրել պետք չէ: Մենք սատարում ենք նախագահին, աջակցում ենք նաև մարզչին»,- մեջբերում է Պիկեին Marca-ն: