«Կադիսի» երկրպագուները Լա լիգայի 6-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ և հետո (0-0) հիշեցրել են հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից: Երկրպագուները հավաքվել են «Ռամոն դե Կարանզա» մարզադաշտի մոտ, որտեղ կայացել է հանդիպումը, և երգել՝ «Ո՞ւր է Լեո Մեսսին»:
Նշենք՝ Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 68-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստը զգուշացվել է դեղին քարտով: