«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի այն որոշմանը, որ վերջինս չի պատասխանել լրագրողների հարցերին՝ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ես այդ դեպքի մասին ոչինչ չգիտեմ, բայց հարգում եմ մարզչի որոշումը։ Անկեղծ ասած դրա անհրաժեշտությունը չկար, բայց Կումանը մեր գլխավոր մարզիչն է և կստանա առավելագույն աջակցություն։
Ակնհայտ է, որ այդ որոշումը կապված է թիմի գրանցած վերջին արդյունքների հետ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում calciomercato-ն։