«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի հերթական տուրում «Սպեցիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Հիանալի է, որ մեզ հաջողվեց հաղթել: Սա շատ կարեւոր հաղթանակ է: Չեմ ժխտի, որ մենք մի փոքր բախտավոր ենք:
Այժմ թիմը շատ անելիքներ ունի: Անհրաժեշտ է իրականացնել դրանք»,-ասել է Ալեգրին:
Այս հաղթանակը թուրինյան թիմի համար առաջինն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում: