Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում բարձրացել է առաջին հորիզոնական: Այս մասին հայտնում է Goal-ը:
Forbes-ի կանխատեսումների համաձայն՝ 2021/22 մրցաշրջանում Ռոնալդուն կվաստակի 125 միլիոն դոլար (91.5 միլիոն ֆունտ ստեռլինգ), որից 70 միլիոնը (51.25 միլիոն ֆունտ ստեռլինգ) կստանա աշխատավարձի տեսքով և Օլդ Թրաֆորդ վերադառնալու պարգևավճարներից:
Մեսսին, ով այս ամառ, որպես ազատ գործակալ, տեղափոխվեց ՊՍԺ, դասակարգման աղյուսակում զիջում է Ռոնալդուին: Կանխատեսվում է, որ նա այս մրցաշրջանում կվաստակի 110 միլիոն դոլար (80.5 միլիոն ֆունտ ստեռլինգ): Երրորդը Մեսսիի գործընկերն է՝ բրազիլացի Նեյմարը (95 մլն դոլար կամ 69,5 մլն ֆունտ):
2021/22 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը (Forbes- ի տարբերակ)․
1. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») — 125 միլիոն դոլար (91,5 միլիոն ֆունտ)
2. Լիոնել Մեսսի (ՊՍԺ) — 110 մլն դոլար (80,5 մլն ֆունտ)
3. Նեյմար (ՊՍԺ) — 95 միլիոն դոլար (69,5 միլիոն ֆունտ)
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) — 43 մլն դոլար (31.5 մլն ֆունտ)
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» — 41 մլն դոլար (30 մլն ֆունտ)
6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 35 միլիոն դոլար (26 միլիոն ֆունտ)
7. Անդրես Ինիեստա (Վիսել Կոբե) — 35 միլիոն դոլար (26 միլիոն ֆունտ)
8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») — 34 միլիոն դոլար (25 միլիոն ֆունտ)
9. Գարեթ Բեյլ («Ռեալ») — 32 մլն դոլար (23,5 մլն ֆունտ)
10. Էդեն Ազար («Ռեալ») — 29 մլն դոլար (21 մլն ֆունտ):