«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի պատասխանել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի մասին հարցին։
«Աջակցեք թիմին։ Հուսով եմ՝ երկրպագուները կշարունակեն աջակցել թիմին հենց այնպես, ինչպես արել են մինչ այս պահը»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե թիմը շարունակի դրական արդյունքներ ցույց չտալ Լա լիգայի սեպտեմբերին կայանալիք «Գրանադայի», «Կադիսի» ու «Լևանտեի» դեմ խաղերին, ինչպես նաև ՉԼ-ում «Բենֆիկայի» դեմ խաղին, Լապորտան կարող է հեռացնել Կումանին։