«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է հարձակվող Մարկո Ասենսիոյի՝ մեկնարկային կազմում քիչ խաղաժամանակ ստանալու վերաբերյալ դժգոհությանը։
«Կարծում եմ՝ բոլոր խաղացողները հասկանում են, թե որքան բարդ է մեկնարկային կազմ ընտրելը։ Ասենսիոն կարող է դժգոհ լինել, դա լրիվ նորմալ է։ Նորմալ չէր լինի, եթե նա չխաղար։ Բայց Իսկոն ու Յովիչն էլ շատ չեն խաղում։
Նրանք լավ են մարզվում, դա ինձ դուր է գալիս։ Որքան ավելի շատ դժվարություններ են նրանք իրենց առաջ տեսնում, այնքան ավելի շատ են աշխատում իրենց վրա։ Նրանք խաղային րոպեներ կստանան։ Յովիչն ու Իսկոն, օրինակ, «Վալենսիայի» դեմ 10 րոպե են խաղացել ու իրենց լավ են դրսևորել։ Նրանք փոխեցին խաղի տեմպը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։