«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խավիեր Սավիոլան մեկնաբանել է այն լուրերը, թե կատալոնացիների գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը շուտով կարող է հեռացվել աշխատանքից:
«Պետք է համբերատար լինել Կումանի հարցում, նա իրեն լավ դրսևորեց նախորդ մրցաշրջանում:
Այսօր ֆուտբոլում համբերությունն է պակասում: Հուսով եմ, որ «Բարսայի» խնդիրները հնարավորինս շուտ կդադարեն:
Երկու-երեք հաղթանակներից հետո վստահությունը կգա և հետո ամեն ինչ լավ կլինի»,- մեջբերում է Սավիոլային Todomercadoweb-ը: