Fichajes-ը հայտնում է, որ «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիոնը»: Ակումբը կփորձի համաձայնության գալ «սերուցքայինների» հետ տրանսֆերի վերաբերյալ արդեն այս հունվարին:
Հիշեցնենք, որ իսպանացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ, որից հետո ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ:
Իսկոն Արքայական ակումբում հանդես է գալիս 2013 թվականից՝ տեղափոխվելով «Մալագայից» 30 միլիոն եվրոյով: 2021/2022 մրցաշրջանի շրջանակում խաղացողը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 140 րոպե: