«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպ Կոկուն կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Ռոնալդ Կումանին:
Ըստ լրագրող Ժերար Ռոմերոյի, 50-ամյա հոլանդացին ակումբի ղեկավարության կարճ ցուցակում է:
Բացի Կոկուից, «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են նաև Անտոնիո Կոնտեն, Անդրեա Պիրլոն, Չավին, Մարսելո Բիելսան և Էրիկ տեն Հագը:
Կոկուն «Բարսայում» հանդես է եկել 1998-2004 թվականներին: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է ՊՍՎ-ում, Ֆեներբահչեում և Դերբի Քաունթիում: