Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է իրեն զգում մադրիդյան ակումբում:
«Ես մեղրամիս եմ անցկացնում «Ռեալում»: Հուսով եմ, որ այստեղ կմնամ երկար տարիներ: Ինչպես բոլորի դեպքում, որոշ դժվարություններ կային, բայց մենք ունենք մեծ ոգի, մեզ հաջողվեց փոփոխություններ կատարել՝ ելնելով թիմի բնավորությունից:
Լա Լիգան կորցրեց հիանալի ֆուտբոլիստների, բայց կան ուրիշներ, ովքեր ցանկանում են իրենց ներուժը ցուցադրել: Նրանցից մեկը Վինիսիուսն է: Մենք շատ ոգևորված ենք: Մադրիդի «Ռեալը» լավ սկսեց մրցաշրջանը», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Իր կարիերայի ընթացքում իտալացին մարզել է Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների թիմեր: 800 հանդիպումներում նրա թիմերը տարել են 474 հաղթանակ, գրանցել 183 ոչ-ոքի և 143 պարտություն: