«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա լիգայի 5-րդ տուրում «Գրանադայի» հետ ոչ-ոքին (1-1):
«Խաղից առաջ մտածում ես հաղթելու մասին, հատկապես տանը խաղալիս: Բայց արդեն հանդիպման սկզբում ամեն ինչ բարդացավ: Երկրորդ րոպեից մենք պետք է խաղայինք ժամանակ սպանող թիմի դեմ: Մենք դրան շատ լավ ենք արձագանքեցինք:
Ցանկանում եմ ընդգծել այն էներգիան, որով մենք խաղացինք մինչև վերջ: Իհարկե, մենք ցանկանում էինք ավելիին հասնել, բայց վատ մեկնարկից հետո դա դժվար էր անել: Մենք չունեինք ազատ գոտիներ, և չէինք կարող օգտագործել ցածրահասակ խաղացողների, բայց կարող էինք բարձրահասակ ֆուտբոլիստների ուղարկել տուգանային հրապարակ: Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, հաղթենք անդրադարձների ժամանակ:
Մենք ոչ-ոքի գրանցեցինք՝ լավ խաղ ցուցադրելով, բայց ափսոս, որ դա տեղի ունեցավ շատ ուշ: Արաուժոն իսկական պրոֆեսիոնալ է, նա գերազանց վերաբերմունք ունի աշխատանքի նկատմամբ: Ինչպես բոլոր ֆուտբոլիստները, նա նույնպես շատ էներգիա ծախսեց: Այսպես է պետք աշխատել»,- Կումանին է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Կարծում եմ, որ մենք այսօր լավ խաղացինք: Բայց մենք չենք կարող գոհ լինել՝ ոչ-ոքի խաղալով մեր երկրպագուների առջև: Սա այլևս չի կարող շարունակվել: Սա պետք է փոխվի: Նայեք խաղացողներին, նայեք մեր թիմին․ մենք ունե՞նք խաղացողներ տիկի-տակայի համար»,- մեջբերում մասնագետին Barca Universal-ը։