«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբում իր ապագայի մասին.
«Ես ոչինչ չգիտեմ: Ես մտածում եմ միայն խաղի և թիմի մասին: Մնացածն իմ ձեռքերում չէ: Ես հանգիստ եմ և վստահ, որ մենք կհաղթենք: Պետք է, որ ֆուտբոլիստները վերականգնվեն վնասվածքներից: Բայց ես գիտեմ, որ մենք պետք է հաղթենք: Միայն արդյունքը նշանակություն ունի:
Ես չեմ վախենում ապագայից: Նախագահն այդ առումով որոշում կկայացնի:
Ես իրատեսորեն եմ նայում: Ավելի քան մեկ տարի առաջ մենք «Բավարիային» պարտվեցինք 2-8 հաշվով: Այն ժամանակ մեր կազմում կային Մեսսին, Սուարեսը և Գրիզմանը: Իսկ հիմա մենք պարտվեցինք երիտասարդ Բալդեի, Դեմիրի և Մինգեսի հետ»,- ասել է Կումանը:
Նշենք՝ Ալեքս Բալդեն հանդիպման 74-րդ րոպեին է մտել փոխարինման, Յուսուֆ Դեմիրը՝ 59-րդ, իսկ Օսկար Մինգեսան՝ 66-րդ: