Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին տուրում «Ռոման» 5-1 հաշվով ջախջախեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:
Այս հանդիպումը «գայլերի» համար 6-րդն էր` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
Պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ անցկացրած առաջին վեց խաղում հռոմեացիները տարել են նույնքան հաղթանակ:
Հաղթանակներից երեքը գրանցվել է Կոնֆերենցիաների լիգայի, ևս երեքը` Ա Սերիայի շրջանակում: Վերը նշված խաղերում «Ռոման» խփել է 19 գոլ` սեփական դարպասն ընդունելով չորսը: