Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ռոման» հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին: Հռոմեական թիմի կազմում երկու գոլ խփեց կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:
Ինչպես հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը, Պելեգրինին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել երեք տարբեր եվրոպական մրցաշարերի խմբային փուլերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում: