«Բարսելոնան» հայտնել է, որ վերջին ֆինանսական տարում կրել է 481 մլն եվրոյի վնաս:
«Տնօրենների խորհուրդը հաստատեց 2020/21 մրցաշրջանի ֆինանսական տարվա փակումը՝ 481 միլիոն եվրոյի վնասով: Հաստատվել է նաև 2021/2022 մրցաշրջանի եկամուտների բյուջեն ՝ 765 մլն եվրոյի չափով»,- ասված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:
«Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները նորություն չեն ֆուտբոլասերների համար: 2021 թվականի ամռանը ակումբը խնդիրների առջև կանգնեց նորեկների գրանցման հարցում, և ակումբին օգնելու համար թիմի մի շարք վետերաններ համաձայնեցին աշխատավարձի կրճատման գնալ:
«Բարսելոնան» նաև ստիպված եղավ բաժանվել իր ավագ Լիոնել Մեսսիից: