«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա հանդիպումներում: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել:
Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Պեդրին վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բավարիայի» դեմ խաղում (0-3): Բժիշկները ֆուտբոլիստի մոտ ախտորոշել են ձախ ազդրի վնասվածք:
Առաջիկա հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի սեպտեմբերի 20-ին «Գրանադայի» հետ: Սկիզբը ՝ Երևանի ժամանակով 23:00-ին: