Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալերը 4 գոլ խփեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Սպորտինգի» դեմ խաղում (5-1):
Ըստ Opta վիճակագրական պորտալի՝ Ալերը պատմության մեջ երկրորդ խաղացողն է, ով պոկերով է նորամուտը նշել Չեմպիոնների լիգայում: Ավելի վաղ այդպիսի ցուցանիշ էր գրանցել միայն «Միլանի» նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը, ով 1992-ին 4 գոլ խփեց ՉԼ-ում իր նորամուտի խաղում:
Հարձակվող Սեբաստիան Ալերը «Այաքս» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին «Վեսթ Հեմից»՝ 22.5 մլն եվրոյի դիմաց:
Ամստերդամյան ակումբի կազմում այս մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: