«Սպարտակի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Ջևան Չելոյանցը խոսել է մոսկովյան ակումբի ելույթների մասին.
«Ես սովորական երկրպագու եմ: Իհարկե, վատ է եվրագավաթներում սեփական հարկի տակ պարտվելը: «Սպարտակին» կփրկի միայն «Սպարտակը»: Չգիտեմ, թե Հայաստանում ներկայիս «Սպարտակը» ինչի վրա կդներ հույսը: Հնարավոր է` այն Հայաստանի չեմպիոն կդառնար, բայց դժվարությամբ»,- Չելոյանցի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:
Այսօր մոսկովյան թիմը Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում պարտվել է Վարշավայի «Լեգիային» 0-1 հաշվով: Հանդիպման 91-րդ րոպեին լեհական ակումբի ֆուտբոլիստ Լիրիմ Կաստրատին է խփել միակ ու հաղթական գնդակը: