Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային, հայտնում է Todofichajes-ը։
Ամենայն հավանականությամբ, ամռանը Կամերունի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ: Ելնելով դրանից՝ ձմռանը հնարավոր կլինի նրա հետ պայմանավորվել պայմանագրի շուրջ, իսկ ամռանը նա կմիանա կատալոնական ակումբին:
«Բարսելոնան» Օնանային դիտարկում է որպես երկրորդ դարպասապահ, քանի որ խաղաժամանակի սղության պատճառով Նետոն պատրաստվում է հեռանալ թիմից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դարպասպահի տրանսֆերին հավակնում է նաև «Ինտերը»։