«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասին: Ավելի վաղ Տեբասը ենթադրել էր, որ «Բարսելոնան» թաքցնում է ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալու մանրամասները` ակնարկելով, որ դա հնարավոր էր խուսափել:
«Տեբասը տարված է «Բարսելոնայով»: Տարաձայնությունները քաղաքավարի լուծելու փոխարեն, Տեբասը միշտ հակամարտություններ է փնտրում և տարաձայնությունները: Նա ցավոտ մոլուցք ունի տեսնելու, թե որքանով կարող է վնասել «Բարսային» և ակումբի արժեքներին, և մենք արդեն գիտենք այդ մասին:
Տեբասը ասում է, որ Մեսսին չի մնացել «Բարսայում», բայց հիմնական մեղավորն ինքն է: Լեոն չմնաց այս մարդու հպարտության և ֆեյր-փլեյի կանոնների պատճառով: Տեբասը միշտ ցանկանում է լինել գլխավոր հերոսը: Մյուս լիգաներն ավելի ճկուն էին ֆինանսական ֆեյր-փլեյի նկատմամբ, և ոչ ոք չկորցրեց իր լավագույն խաղացողներին:
Մենք թույլ չենք տա, որ Տեբասը վնասի ակումբին այն եղանակներով, որոնք մենք կարող ենք վերահսկել: Մենք համաձայն չենք պարոն Տեբասի անձնական նախագծերի հետ, ով ցանկանում է օգտագործել «Բարսան» պարզապես իր համար ավելի շատ գումար վաստակելու համար՝ մեր հեռուստատեսային իրավունքները խլելով առաջիկա 50 տարիների ընթացքում», — ասել է Լապորտան BarçaTV- ին տված հարցազրույցում: