Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լա լիգայի 4-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում (5-2):
Սա ֆրանսիացուն թույլ տվեց բարձրանալ Իսպանիայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 10-րդ հորիզոնական: Կարիմն արդեն 196 գոլ է խփել: 9-րդ տեղում «Սելտայի», Մադրիդի «Ռեալի» և «Դեպորտիվոյի» նախկին հարձակվողն Պաինյոն է (210 գոլ), իսկ Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է (474 գոլ):
Լա Լիգայի հաջորդ տուրում «Ռեալը», սեպտեմբերի 19-ին, արտագնա հանդիպում կանցկացնի «Վալենսիայի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վալենսիայի» հաղթանակը գնահատում է 4,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,85, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,75