«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմյոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Esport3-ի տեղեկություններով, կատալոնական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է 70 մլն եվրո վճարել։ Նա կապտանռնագույնների գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսան» և Օլմյոն 5 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության են եկել։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս ակումբը բանակցություններ կսկսի «Լայպցիգի» հետ։ Օլմյոյի գործող պայմանագրի ժամկետը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։