«Լիվերպուլի» նախկին պաշտպան Խոսե Էնրիկեն թրոլել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:
Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձրեց իր նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Մանչեսթերյան ակումբի շատ երկրպագուներ հույս ունեն, որ պորտուգալացին թիմին նոր տիտղոսներ կբերի:
Էնրիկեն Instagram-ում տեղադրել է թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ Ռոնալդուի հանդիպման լուսանկարը՝ այն ուղեկցելով երկխոսությամբ:
Ռոնալդու. Անհամբերությամբ սպասում եմ քեզ հետ գավաթներ նվաճելուն:
Օլե. Ոչ, մենք դա այլևս այստեղ չենք անում:
Посмотреть эту публикацию в Instagram
Սուլշերը մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2018 թվականից և դեռ չի կարողացել թիմի հետ տիտղոս նվաճել։