«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիշել է Խոսեպ Գվարդիոլայի հետ իր աշխատանքը, ով կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012 թվականներին:
«Մենք հասել էինք լարվածության կրիտիկական կետին Գվարդիոլայի և առհասարակ հանդերձարանի հետ:
Մոուրինյուի (որն այդ ժամանակ գլխավորում էր «Ռեալը») թեման արդեն շատ հոգնեցուցիչ էր և լրջորեն հյուծում էր բոլորին: Խոսեպը բացարձակ վերահսկողություն էր ցանկանում կատարվածի հետ կապված:
Երբ ես սկսեցի հանդիպել Շակիրայի հետ, նրա հետ մեր հարաբերությունները փոխվեցին: Այժմ մեր հարաբերությունները հիանալի են, բայց այն ժամանակ ճնշումն իմ վրա մեծ էր, և եթե ես երբևէ մտածել եմ հեռանալու մասին, դա 2011/12 մրցաշրջանում էր: Այն ժամանակ հատկապես ծանր էր ինձ համար»,- մեջբերում է Պիկեին Marca- ն: