«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կիսապաշտպան Ալեքս Կոլադոն կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում:
«Նա Ռիկարդ Պուչի նման տաղանդով արտասովոր տղա է: Մենք պատրաստվում էինք նրան տալ «Բրյուգեին», քանի որ նրա պահը մեր ակումբում դեռ չէր եկել:
Բայց «Բրյուգեն» ցանկանում էր նրա տրանսֆերը պարտադիր գնելու իրավունք: Բայց Կոլադոն հրաժարվեց, քանի որ ցանկանում է հաջողության հասնել «Բարսելոնայում»:
Այժմ մենք ցանկանում ենք, որ նա խաղա: Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը դեռ փակ չէ», — Լապորտոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: