Մեկնարկել է ֆուտբոլի կանանց Հայաստանի 2021/22 առաջնությունը: Այս անգամ մրցաշարին մասնակցում է 5 թիմ:
Առաջնության բացման խաղում գործող չեմպիոն «Հայասան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ-աղջիկներ» թիմի դարպասը: 2 գոլն էլ գրանցվեց երկրորդ խաղակեսում. աչքի ընկան Սիլվիա Նելսոնն ու Աննա Դալաքյանը:
Առաջնությանը մասնակցում են նաև «Ուրարտու-աղջիկներ», «Նորավանք-աղջիկներ» ու «Արարատ-Արմենիա-աղջիկներ» թիմերը: