Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վստահություն է հայտնել, որ մի օր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կդառնա մադրիդյան ակումբի խաղացող:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» այս ամառ փորձեց ձեռք բերել Մբապեի տրանսֆերը, սակայն փարիզյան ակումբը բաց չթողեց 22-ամյա ֆուտբոլիստին, ով պայմանագրի ավարտի պատճառով հաջորդ ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից:
«Վաղ թե ուշ նա կլինի «Ռեալում»: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, ես կցանկանայի, որ նա ինձ հետ խաղար Մադրիդում», — մեջբերում է Բենզեմային RTL-ը: