«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբները պայմանավորվել են, որ Սաուլը 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Չելսիում»: Լոնդոնցիները «ատլետներին» կվճարեն 5 մլն եվրո: Նշվում է, որ «Չելսին» իսպանացու հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Համաձայնագիրը նախատեսում է գնման տարբերակ, որը, ըստ լուրերի, կկազմի 35 միլիոն եվրո, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Նախորդ մրցաշրջանում Սաուլը «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: