«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադաձը Օլդ Թրաֆորդ:
«Մենք բավականաչափ բառեր չունենք նկարագրելու այն հույզերը, որոնք բոլորս զգում ենք Կրիշտիանուի՝ թիմ վերադառնալուց հետո: Նա ոչ միայն հիանալի խաղացող է, այլև հիանալի անձնավորություն:
Չեմ կասկածում, որ նա կշարունակի զարմացնել մեզ բոլորիս և որ իր փորձը շատ կարևոր կլինի թիմի երիտասարդ խաղացողների համար: Ռոնալդուի վերադարձը ցույց է տալիս ակումբի յուրահատկությունը, և ես բացարձակ ուրախ եմ, որ նա վերադառնում է տուն, որտեղից էլ ամեն ինչ սկսվեց», — մեջբերում է Սուլշերին ակումբի մամուլի ծառայությունը:
36-ամյա պորտուգալացու հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակով: