Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզը փորձում է տեղափոխվել «Էվերթոն»։
«Էվերթոնն» ուզում է վարձակալել 24-ամյա ֆուտբոլիստին գնման իրավունքով, և ակումբները բանակցում են տրանսֆերի շուրջ, բայց մինչ այս պահը դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։
Մեյթլենդ-Նայլզը լոնդոնցիների հիմնական կազմում կայուն տեղ չունի ու ուզում է ավելի հաճախ խաղալ, ինչն էլ նրան խոստանում են «Էվերթոնում»։ Սրա վերաբերյալ խաղացողը գրություն է թողել «Արսենալին» ինստագրամյան իր էջի սթորիզում՝ գրելով․
«Ամենը, ինչ ես ուզում եմ գնալն է այնտեղ, որտեղ պետք եմ, որտեղ կխաղամ»։