Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի որոշ խաղեր կարող են հետաձգվել և անցկացվել այլ օրերի, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Առաջնությունների օրացույցում հնարավոր փոփոխությունների պատճառը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների անցկացումն է Հարավային Ամերիկայում:
ՖԻՖԱ-ն թույլատրել է CONMEBOL-ին սեպտեմբերի 10-ի գիշերը ընդունել աշխարհի առաջնության ընտրական փուլը, ինչը սպառնում է Լա լիգայի 4-րդ տուրի մեկնարկին, որը նախատեսված է սեպտեմբերի 11-ին:
Մասնավորապես, այլ օրերի կարող են կայանալ «Ռեալ Մադրիդ» — «Սելտա» եւ «Սևիլյա» — «Բարսելոնա» հանդիպումները: