«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում միակ գոլը խփեց «Վուլվերհեմփթոնի» դարպասը:
Այսպիսով, 19-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի մեկնարկային բոլոր երեք խաղերում:
Գրինվուդը դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ 4-րդ խաղացողը, ով կարողացել է դա անել, հաղորդում է Opta-ն:
«Կարմիր սատանաների» սանը 4-րդ ֆուտբոլիստն է Ռոբի Ֆաուլերից, Մայքլ Օվենից և Ուեյն Ռունիից հետո, ով կարողացել է նման ցուցանիշ գրանցել: